Հայ բռնցքամարտիկ Կարո Մուրադը, ով ներկայանում է Գերմանիայի դրոշի ներքո, նվաճել է կիսածանր քաշային կարգում IBO վարկածով աշխարհի չեմպիոնի գոտին: Մենամարտը կայացել է Համբուրգ քաղաքում: 34-ամյա բռնցքամարտիկը չեմպիոնական գոտու համար պայքարել է ԱՄՆ-ն ներկայացնող Տրևիս Ռիվեսի հետ:

Մրցավարը ստիպված է եղել 12-րդ ռաունդում դադարեցնել մենամարտը և հաղթանակը շնորհել Կարո Մուրադին:

Սա նրա 32-րդ ջախջախիչ հաղթանակն էր պրոֆեսիոնալ ռինգում: