Շախմատի կենտրոնական տանը մեկնարկել է Հայաստանի վետերանների առաջնությունը, որին մասնակցում են 50 տարեկանից բարձր վարկանիշ ունեցող շախմատիստները։

Մրցաշարն անցկացվելու է երկու տարիքային խմբում՝ մինչև 65 տարեկան և 65 տարեկանից բարձր։ Առաջին տարիքային խմբում մասնակցում են 25, երկրորդում՝ 37 շախմատիստ։

Բացման արարողությանը ներկա է եղել նաև Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Հրաչիկ Թավադյանը։