Հայաստանում անասնաբուծությունն անկում է ապրում: Այդ պատկերը երևում է Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած ցուցանիշներից:

Այս տարվա հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում հաշվառվել է 590 հազար 585 խոշոր եղջերավոր կենդանի, իսկ նախորդ տարի 655 հազար 771։ Անկումը կազմել է շուրջ 10% կամ 65 հազար 186 գլուխ:

Կրճատվել է նաև ոչխարների թիվը` 699 հազար 561-ից դառնալով 637 հազար 978։ Անկումը կազմել է մոտ 9% կամ 61 հազար 583 գլուխ:

Խոզերի թիվը կրճատվել է 5%-ով կամ 8792 գլխով` 175 հազար 549-ից դառնալով 166 հազար 757: