ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 26-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Մարտի 28-ի երեկոյան, 29-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 26-27-ը, 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին մերկասառույց է:

Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: