Իսրայելական Arkia ավիաընկերությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից ստացել է թույլտվություն՝ Թել Ավիվ-Երևան-Թել Ավիվ երթուղով կանոնավոր չվերթներ իրականացնելու համար: Այս մասին հայտնել են ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից: Փոխանցում է «Արմենպրես»-ը։

Չվերթները կմեկնարկեն մայիսի 16-ին: Կիրականացվի շաբաթական 1 չվերթ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի օրը: