Ժնևի Տրեմբլե զբոսայգում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան կկանգնեցվի առաջիկա ամսում: Les réverbères de la mémoire հուշարձանի կանգնեցման աշխատանքներն արդեն մեկնարկել են։ Աշխատանքի հեղինակը ֆրանսիահայ քանդակագործ Մելիք Օհանյանն է:

Նախագծի գաղափարը ծնվել էր դեռ տասը տարի առաջ, սակայն հայ համայնքը վերջերս է թույլտվություն ստացել: Նախագծի համակարգող Ստեֆան Քրիստինսենը նշել է, որ բոլոր նրանք, ովքեր դեմ են հանդես գալիս, անում են միայն քաղաքական դրդապատճառներից ելնելով: 2014թ․-ին նախագիծը պետք է իրականացվեր ժնևյան Արիանա զբոսայգում, սակայն մերժվել էր «միջազգային ասպարեզում Ժնևի չեզոքության խախտման» պատրվակով, թեև իրականում որոշումը կայացվել էր թուրքական իշխանությունների ճնշման ներքո: