«Միլանը» երկարաձգել է թիմի գլխավոր մարզիչ՝ Ջենարո Գատուզոյի հետ կնքած պայմանագիրը: 40-ամյա մասնագետը՝ ի ուրախություն երկրպագուների, «Միլանի» հետ 3 տարվա պայմանագիր կկնքի և մրցաշրջանի համար 2 մլն եվրո կստանա։ Այս մասին հայտնում է «Football Italia»-ն:

Հիշեցնենք, որ Գատուզոն թիմի մարզիչ է նշանակվել նոյեմբեր ամսին, և այդ ժամանակվանից ի վեր «Միլանը» 23 խաղում 13 հաղթանակ է տարել և Ա Սերիայում դեկտեմբերից ի վեր պարտություն չի կրել: Թիմը դուրս է եկել Իտալիայի Գավաթի եզրափակիչ և Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակում 5 միավորով է հետ Չեմպիոնների լիգայի գոտուց: