Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին՝ ճանաչվելով լավագույնը նախորդ մրցաշրջանում նվաճել է «Ոսկե նստարան» մրցանակը։

Հիշեցնենք, որ այդ մրցանակը նա ստանում է արդեն երրորդ անգամ: Այն ամենամյա ֆուտբոլային մրցանակ է, որը հանձնվում է Իտալիայի առաջնության լավագույն մարզչին: Հաղթողը որոշվում է իտալացի մասնագետների կատարած քվեարկության միջոցով:

Նախորդ մրցաշրջանում «Յուվենտուսը» դարձել էր Իտալիայի չեմպիոն, ինչպես նաև հասել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ: