Վաղը՝ մարտի 27-ին կկայանա Հայաստան-Լիտվա ընկերական հանդիպումը, որը կդատեն վրացի մրցավարները: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:

Գլխավոր մրցավարն լինելու է Իրակլի Կվիրիկաշվիլին, մրցավարի օգնականներն են Լևան Վարամիշվիլին և Լևան Տոդրիան: Չորրորդ պաշտոնյայի պարտականությունները կկատարի Արման Ալաբերքյանը Հայաստանից:

Հիշեցնենք` օրեր առաջ կայացած Հայաստան-Էստոնիա (0:0) ընկերական խաղը դարձյալ սպասարկում էին վրացի մրցավարները: Գլխավոր մրցավարն էր Գեորգի Վադաչկորիան, մրցավարի օգնականներն էին Զազա Պիպիան և Դավիթ Չիգոգիձեն: