Դորտմունդի «Բորուսիայի» մարզական տնօրենը դեռ մի քանի տարի կմնա Միխայիլ Ցորկը, ով երկարաձգել է պայմանագիրն ակումբի հետ։

Ֆունկցիոների հետ նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2021թ․-ի ամառ: 55-ամյա Ցորկն արդեն 40 տարի է գտնվում է «Բորուսիայի» համակարգում: 1978թ․-ին նա միացել է «Բորուսիայի» պատանեկան թիմին, ինչից հետո «Բորուսիայում» է անցկացրել իր ամբողջ կարիերան, իսկ 1997թ․-ին դարձել է Չեմպիոնների լիգայի գավաթակիր: 1998թ․-ին Ցորկն ավարտել է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան և դարձել ակումբի մարզական տնօրենը: