2018թ. ապրիլի 3-ից Երևանում Շենգենյան վիզայի համար նախատեսված դիմումները (Գերմանիայի, Բելգիայի, Նիդեռլանդների, Լյուքսեմբուրգի, Ավստրիայի և Շվեդիայի համար) կընդունվեն ոչ թե Գերմանիայի դեսպանության, այլ առանձին սպասարկող ընկերության՝ «ՎիզաՄետրիկի» կողմից: Այս փոփոխությունը կատարվել է դեսպանատան աշխատանքային ծանրաբեռնվածությունը թեթևացնելու նպատակով, ինչպես նաև այն արվել է որպեսզի ածխատանքը կենտրոնացված լինի մեկ տեղում, մեկ պատուհանի սկզբունքով։

Վերոնշյալ վիզաների համար ընդհանուր առմամբ այլևս հայտերը չեն կարող ներկայացվել Գերմանիայի դեսպանություն, տեղեկացնում են ԳԴՀ դեսպանատնից։