Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը արդեն վերականգնվել է և վերսկսել մարզումները։

Գերմանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստի մարզավիճակը կարգավորվում է ծանր վնասվածքից հետո։ Հիշեցնենք, որ Նոյերը ձախ ոտքի կոտրվածքի պատճառով՝ սեպտեմբեր ամսից խաղադաշտ դուրս չէր գալիս: Նա հույս ունի մասնակցել այս ամռանը Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարին։

Մարտի 27-ին գերմանացի դարպասապահը նշում է ծննդյան 32-րդ տարեդարձը։