ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հիշեցնում է, որ ապրիլի 1-ից հաց-հացամթերք տեղափոխող փոխադրամիջոցների սանիտարական անձնագրեր ունենալու պայմանը պարտադիր կլինի հանրապետության բոլոր մարզերի համար: Փոխանցում է NEWS.am-ը։

ՍԱՊԾ-ից հայտնում են, որ ըստ հաստատված ժամանակացույցի՝ ավելի վաղ՝ 2017թ․-ի սեպտեմբերի 1-ից, այս նորմը պարտադիր է դարձել նախ պետական գնումներով իրականացվող հաց-հացամթերքի մատակարարման, Երևան քաղաքի հանրային սննդի կազմակերպման և հյուրանոցային տնտեսության օբյեկտների, իսկ նոյեմբերից 1-ից՝ նաև Երևանի իրացման ցանցերի համար: