Ucom ընկերությունն այսօր՝ մարտի 27-ին, Հյուսիսային պողոտայում բացել է վաճառքի և սպասարկման նորացված կենտրոն։

«Այսօր Ucom ընկերությունը մեծ մասամբ սպասարկում է կորպորատիվ հաճախորդների, և այսպիսով սպասարկման որակի և օպերատիվության բարձրացման համար մենք հատկացրել ենք առանձնացված սրահներ»,-նշել է ընկերության գլխավոր տնօրեն՝ Հայկ Եսայանը։

«Ucom-ը հաճախորդամետ ընկերություն է և մեզ համար չափազանց կարևոր է, որ հաճախորդները բավարարված լինեն ոչ միայն ընկերության ծառայություններից օգտվելիս, այլ նաև սպասարկման սրահներ այցելելիս»-նշել է Եսայանը։

Ucom ընկերության վաճառքի տնօրեն Կարեն Շաբոյանն, իր հերթին, հայտնել է, որ նորացված սրահում գործում է հեռախոսների վերանորոգման լաբորատորիա։ Այստեղ բաժանորդների ներկայությամբ համապատասխան որակավորում ունեցող մասնագետները կվերանորոգեն ինչպես նրանց սմարթֆոնները, այնպես էլ պլանշետները, մոդեմները և WiFi սարքերը:

Սպասարկման նոր սրահը գործում է Հյուսիսային պողոտա, 1/2 հասցեում: Այն ունի երկու մուտք՝ Հյուսիսային պողոտայի Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնից, և «Tashir Street» ստորգետնյա խանութների շարքում գտնվող վաճառքի կենտրոնից: