2017թ․-ին անցկացված ստուգումների արդյունքում պարզ էր դարձել, որ խաղալիքների ոլորտում տնտեսվարողներից 83%-ի մոտ խախտումներ են հայտնաբերվել։ Այս մասին այսօր՝ մարտի 27-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Լևոն Խալիկյանը։ Փոխանցում է news.am-ը։

«Մենք միշտ հորդորում ենք չգնել առանց սերտիֆիկատի խաղալիք, վաճառողը պարտավոր է ներկայացնել սերտիֆիկատը, հակառակ դեպքում հաճախորդը պետք է հրաժարվի գնել խաղալիքը։ 2017թ․-ին վտանգավոր խաղալիքներ չեն հայտնաբերվել, միայն դեպքեր են եղել, երբ սերտիֆիկատ չեն ունեցել, կամ առանց հայերեն մակնշման են եղել»,- նշել է Լևոն Խալիկյանը։