Երևանում այսօր բացվել է Լյուքսեմբուրգի հյուպատոսարան՝ Բաղրամյան 24 հասցեում։

Հյուպատոսարանի բացումը կատարել են այդ նպատակով իր պատվիրակության հետ Հայաստան ժամանած Լյուքսեմբուրգի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարար Ժան Ասելբորնը և Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Լյուքսեմբուրգի պատվո հյուպատոսն է Սուրեն Զոհրաբյանը:

Լյուքսեմբուրգը Եվրոպայի սիրտն է, և այդ երկրի հետ զբոսաշրջության ոլորտում համագործակցության զարգացման մեծ ներուժ կա: Լյուքսեմբուրգը աշխարհում ամենաբարձր համախառն ներքին արդյունք ունեցող երկրներից է, այնտեղ երրորդ ամենաշատ ներդրում կատարող երկիրը Ռուսաստանն է: