«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, մարտի 28-ին՝ 14 ժամով, ժամը 10.00-24.00 կդադարեցվի Դավթաշեն վարչական շրջանի 2-րդ և 3-րդ զանգվածների ջրամատակարարումը:

Որոշակի խնդիրների կամ փոփոխությունների դեպքում կտեղեկացնենք նախապես։

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: