Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ դեկտեմբերի 9-ին, Կոմիտասի պողոտայի 6/2 հասցեում գործող «Երևան Սիթի» սուպերմարկետում կատարված գողության փաստով։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, Երևանի բնակիչ՝ 29-ամյա Արթուր Պետրոսյանը Ոստիկանության Արաբկիրի բաժին հայտնել է, որ 16։00-ից 16։30-ն ընկած ժամանակահատվածում նշված «Սիթի»-ի թիվ 108 տաղավարի հանդերձարանից իր բաճկոնի գրպանից գողացել են 200 հազար դրամ։

Կայքի տեղեկություններով՝ Ա. Պետրոսանը «Յուքոմ» ՍՊԸ սպասարկման կենտրոնի ղեկավարն է։