Լևոն Արոնյանն ավարտել է ելույթները Հավակնորդների մրցաշարում: Վերջին՝ 14-րդ տուրում նա ոչինչ չորոշող պարտիայում սպիտակներով ոչ-ոքի է խաղացել ամերիկացի Ուեսլի Սոյի հետ: Պարտիան ավարտվել է 17-րդ քայլում:

Առաջատար Ֆաբիանո Կարուանան սևերով հանդիպել է ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի հետ, ընթանում են նաև Սերգեյ Կարյակին-Դին Լիրեն և Վլադիմիր Կրամնիկ-Շաքրիյար Մամեդյարով պարտիաները:

Լևոն Արոնյանը վաստակել է 4.5 միավոր և եզրափակել է մրցաշարային աղյուսակը: