Մարտի 27-ին՝ Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը, որն այս տարի նվիրված էր ՀՀ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Գրիգորյանի հիշատակին: Միջոցառումն անցկացվեց Հայաստանի թատերական գործիչների միության և ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ: Արվեստի ներկայացուցիչները տարբեր անվանակարգերում ստացան մրցանակներ։ Նրանք են․

«Լավագույն դերասանուհի» - Տաթև Ղազարյանը՝ «Սովորական օր» ներկայացման համար:

«Լավագույն դերասան» - Ավո Խալաթյան՝ «Ռևիզոր» ներկայացման համար, Միքայել Վաթինյան՝ «Ո՞վ է վախենում Վերջինիա Վուլֆից» բեմադրության մեջ մարմնավորած կերպարի համար:

«Լավագույն երիտասարդ դերասանուհի» - Ջեմմա Աղամյան՝ «Երկնագույն շան աչքերը» ներկայացման համար:

«Լավագույն երիտասարդ դերասան» - Նարեկ Բաղդասարյան՝ «Համլետ Machine» բեմադրության մեջ մարմնավորած դերի համար:

«Լավագույն երիտասարդ բեմադրիչ» - Նորա Գրիգորյան՝ «9 ամիս», Սարգիս Արզումանյան՝ «Անասնաֆերմա» ներկայացման համար:

«Լավագույն սցենոգրաֆիա» - Մարիամ Մուրադյան:

«Լավագույն մանկական ներկայացում» - Պատանի հանդիսատեսի թատրոնում բեմադրված՝ Ա. Միրիջանյան «Փոքրիկ ուրվականը»:

«Լավագույն երիտասարդական ներկայացում» - Լուսինե Երնջակյանի «Ռոմեո և Ջուլիետ» նորարարական մոտեցումներով բեմադրված ներկայացումը:

«Լավագույն պիես» - Կարինե Խոդիկյան՝ «Երկու օր դրախտում» ստեղծագործությունը:

«Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» - Քնարիկ Զաքարյան:

«Երկրորդ պլանի լավագույն դերասան» - Վահագն Գալստյան:

«Արտավազդ» դեբյուտ դիպլոմներ հանձնվեցին Հռիփսիմե Նահապետյանին, Լաուրա Ստեփանյանին, Հարութ Մելիք-Բեկյանին, Պապ Իսպիրյանին:

«Արտավազդ» խրախուսական մրցանակը տրվեց բեմադրիչ Արմեն Սաֆարյանին Օսկար Ուայլդի պիեսի հիման վրա բեմադրված «Սալոմե» ներկայացման համար:

Թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար «Արտավազդ»-ի արժանացան Երվանդ Ղազանչյանը, Ռաֆայել Քոթանջյանը, Արթուր Ութմազյանը, Արմեն Սանթրոսյանը:

Հանձնվեց նաև ՀՀ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Գրիգորյանի անվան հատուկ «Արտավազդ» մրցանակը տրվեց տաղանդավոր դերասանուհի և բեմադրիչ Նարինե Գրիգորյանին «Իմ կյանքը իմ ճամպրուկի մեջ» ներկայացման համար:

Թատերական գործին անմնացորդ ծառայելու համար Թատերական գործիչների ոսկե մեդալների արժանացան Վարուժան Խաչատրյանը և Գագիկ Թովմասյանը:

Մրցանակաբաշխության փորձագետների կազմում են եղել ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ժիրայր Դադասյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանը, պրոֆեսոր Աննա Հեքեքյանը, թատերագետներ Նվարդ Ասատրյանը, Ռուզաննա Առաքելյան: