Շախմատի հավակնորդների մրցաշարի հաղթող ճանաչվեց ԱՄՆ ներկայացուցիչ Ֆաբիանու Կարուանան:

Բեռլինի հավակնորդների մրցաշարի վերջին տուրը լարված ընթացք ունեցավ: Ֆաբիանու Կարուանան սև խաղաքարերով մրցում էր Ալեքսադր Գրիշչուկի հետ: Կարուանային հաջողվեց առավելություն ստանալ և պարտիան հասցնել հաղթական ավարտի: ԱՄՆ ներկայացուցիչը հավակնորդների մրցաշարի ընթացքում տոնեց 5 հաղթանակ, մեկ պարտիա տանուլ տվեց, իսկ 8 խաղում կիսեց միավորը: Նա 14 հնարավորից հավաքեց 9 միավոր:

Կարուանան կմրցի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ։ Հանդիպումը կկայանա նոյեմբերի 9-28-ին Լոնդոնում: