Գազայի հատվածից արձակված հրթիռներից մեկն ընկել է Սդերոտի մանկապարտեզի վրա
Գազայի հատվածից պաղեստինյան արմատականների կողմից դեկտեմբերի 8-ին արձակված հրթիռներից մեկն ընկել է սահմանամերձ իսրայելական Սդերոտ քաղաքի մանկապարտեզի շենքի վրա: Այդ մասին հաղորդում ՏԱՍՍ-ը՝ հղում անելով դեկտեմբերի 10-ին Իսրայելի Բանակի մամուլի ծառայության կողմից տարածված հաղորդագրությանը:
«Գազայի հատվածից դեկտեմբերի 8-ին Իսրայելի հարավում գտնվող Սդերոտ քաղաքի ուղղությամբ արձակված հրթիռն ընկել ու վնասել է մանկապարտեզի շենքը,- նշել են զինվորականները: - Դա Իսրայելի անմեղ քաղաքացիներին վնաս հասցնելու ես մեկ փորձի ապացույց է»:
Աղբյուրը` այստեղ
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում