ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքը մեկ երրորդով կկրճատի ռուսական մշտական ներկայացուցչության աշխատակիցների թիվը։ Այս գործողությունները՝ պատժամիջոց են համարվում կապված լրտես Սկրիպալի թունավորման գործի հետ: Այս մասին հայտնում է Լենտա․ռու-ն։

Աշխատակիցների թիվը 30-ից կհասցվի 20-ի։ 7 դիվանագետներից հետ կվերցնեն նախապես տրված հավատարմագրերը, իսկ ևս երեքը մերժում կստանան: Ստոլտենբերգը նշել է, որ դաշինքը չի չեղարկի ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի նիստի նախապատրաստման աշխատանքները:

«Մեր գործողություններն արտահայտում են լուրջ մտահոգություններ՝ կապված անվտանգության հետ, այդ մտահոգությունները կան բոլոր դաշնակիցների մոտ: Մեր գործողությունները Ռուսաստանի պահվածքին արձագանքելու միջազգային համակարգված ջանքերի մի մասն են»,- ասել է Ստոլտենբերգը: