Մարտի 27-ին Իժևսկում կյանքից հեռացել է «Կալաշնիկով» կոնցեռնի ինժեներ-կոնստրուկտոր, տեխնիկական գիտությունների թեկնածու, հրաձգային զենքի ականավոր կոնստրուկտոր, Միխայիլ Տիմոֆեևիչ Կալաշնիկովի որդին՝ Վիկտոր Կալաշնիկովը:

Ինչպես նշել են Միխայիլ Տիմոֆեևիչ Կալաշնիկովի հիմնադրամում, Վիկտոր Միխայլովիչը կթաղվի Իժևսկի Հարավային գերեզմանատանը մարտի 30-ին:

Վիկտոր Կալաշնիկովը ծնվել է 1942թ․-ի հուլիսի 16-ին։ Նա մեծ ավանդ է ունեցել հայրենական զինագործության զարգացման գործում։ Կալաշնիկովի ինքնաձիգի յուրացման ժամանակ բազմաթիվ հետազոտություններ է կատարել։