Լոռու մարզի խոշորացված Ալավերդի համայնքի Աքորի և Հաղպատ գյուղերի մանկապարտեզների վարձավճարները կրկնակի թանկացել են: Նախկին 2500 դրամի փոխարեն ծնողները մարտ ամսից արդեն վճարում են 5000 դրամ: Այս մասին հայտնում է՝ news.am-ը։

Աքորիի մանկապարտեզի տնօրեն Ռոզետտա Սիմոնյանը թղթակցի հետ զրույցում նշել է, որ վարձավճարների թանկացումը սկզբում դժգոհություններ է առաջացրել, սակայն հիմա ծնողները արդեն իսկ մեծ դժվարությամբ կարողանում են վճարումները կատարել: Տնօրենի խոսքով՝ Աքորիի մանկապարտեզի վարձը թանկացել ու հավասարեցվել է Ալավերդի քաղաքի մանկապարտեզների վարձավճարների չափերին:

Նշենք, որ գյուղի մանկապարտեզ է հաճախում 61 երեխա, նրանցից միայն զույգ եղբայրներ են դադարել հաճախել մանկապարտեզ՝ վարձավճարը մուծել չկարողանալու պատճառով: