Թուրքիայում 2016թ․-ի ռազմական հեղաշրջման ձախողված փորձից հետո Գերմանիայից ապաստան հայցող թուրք քաղաքացիների թիվը գնալով ավելանում է: Այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle-ը:

Գերմանիայի փախստականների և ներգաղթյալների հարցերով դաշնային գրասենյակը տվյալներ է հրապարակել այն մասին, որ 2018 թ․-ի հունվար և փետրվար ամիսներին Թուրքիայից ստացվող ապաստանի դիմումները 300-ով ավելացել են 2017թ․-ի նույն ժամանակահատվածի համեմատ՝ հասնելով 1429: Գրասենյակից հայտնել են նաև, որ ավելացել է ապաստանի դիմումներին դրական պատասխան տալու դեպքերը. 2018թ․-ի հունվարին և փետրվարին գերմանական պետությունը բավարարել է ներկայացված դիմումների 42.3 տոկոսը: 2016թ․-ի հուլիսի 15-ին Թուրքիայում ձեռնարկված ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո այդ երկրից 2016թ․-ին Գերմանիային ապաստանի դիմում է ներկայացրել 5742 քաղաքացի, իսկ 2017թ․-ին՝ 8483 քաղաքացի: