Ապրիլի ամսին մագնիսական փոթորիկ է սպասվում, որը տեղի կունենա ապրիլի 12-ին: Այս մասին հայտնում է ՌԳԱ Ֆիզիկայի ինստիտուտի Արեգակի ռենտգենյան աստղագիտության լաբորատորիան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Կանխատեսումը կատարվել է Արեգակի մագնիսական դաշտի և արևային քամու կառուցվածքի մաթեմատիկական վերլուծությամբ: Աստղագետները կանխատեսում են, որ առավել հանդարտ երկրամագնիսական իրադրություն կլինի ամսվա առաջին տասնօրյակում՝ ապրիլի 1-10-ը: Այս ժամանակահատվածում նույնիսկ թույլ երկրամագնիսական փոթորիկները գնահատվում են 10 տոկոսից ցածր:

«Առավել փոթորկոտ կլինի ապրիլի 11-15-ը, երբ Երկիրը կգտնվի արևային քամու խիտ հոսքի ազդեցության տակ»,- հստակեցրել են լաբորատորիայից: Նախնական տեղեկություններով՝ այս փոթորիկները կարող են տեղի ունենալ ապրիլի 19-ին, 21-ին, 25-ին և 26-ին:

Արեգակի ուլտրամանուշակագույն ճառագայթման մակարդակը Երկրի մթնոլորտի թափանցիկության դիապազոնում սպասվում է նվազագույն մակարդակին մոտ: