87 տարեկանում կյանքից հեռացել է երգիչ, դերասան Օլեգ Անոֆրիևը։ Դերասանը երկար ժամանակ անկողնային վիճակում էր, հիվանդությունը նրան կտրել էր ակտիվ կյանքից։

Նա կատարել և ձայնագրել է ավելի քան 200 երգ։ Հայտնի երգչի ձայնը կարելի էր լսել այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Սաննիկովի երկիրը» և «Կրկեսի արքայադուստրը», մուլտֆիլմերում, օրինակ «Բրեմենյան երաժիշտները»։ Անոֆրիևը հայտնի է մի շարք ֆիլմերից, ինչպես՝ «Կիթառով աղջիկը», «Հեքիաթ կորսված ժամանակի մասին», «Եղեք իմ ամուսինը», «Մարդը Կապուցինների փողոցից» և այլն։