«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, մարտի 29-ին ժամը 10։00-ից մինչև մարտի 30-ը ժամը 10։00-ն կդադարեցվի Երևանի

- Կենտրոն վարչական շրջանի՝ Կիլիկիա թաղամասի, Գրիգոր Լուսավորչի, Բրյուսովի, Բունիաթյան, Լեոյի, Գետառի փողոցների, Արշակունյաց փող․ 1-34, Պարոնյան փող․ 1-15, Ագաթանգեղոս փող․ 1-6 համարների, Ծիծեռնակաբերդի խճուղու հարակից կառույցների և Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի,

- Շենգավիթ վարչական շրջանի՝ Կարա Մուրզայի, Լազոյի, Կաշեգործների փողոցների,

- Արաբկիր վարչական շրջանի՝ Ռիգայի փողոցի և իր նրբանցքների, Վ. Փափազյան փող․ 12-24, Ա. Խաչատրյան փող․ 22-33, Վաղարշյան փող․ 15, 15բ, 17, 18, 20, Ադոնցի փող․25, 27, Վրացական փող․ 1-10, Հր. Քոչարի փող․ 9-169, Զարյան փող․ 1-19, Կոմիտասի պողոտայի 16-50 համարների և իրենց կոտորակների, Ղափանցյան, Գրիբոյեդովի, Գր. Արծրունու, Արղության, Հ. Էմինի փողոցների, Արաբկիրի 17-25 փողոցների, , Մալխասյանց, Մամիկոնյանց փողոցների և Խաչատրյան փող․ 1 նրբանցքի ջրամատակարարումը։

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: