Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2018թ․-ի մարտի 29-ին Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտա-Հերացու փողոց-Աբովյան փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Փոփոխության արդյունքում Խաչատուր Աբովյանի հրապարակից Մյասնիկյան պողոտա երթևեկող տրանսպորտային միջոցներին կարգելվի վերադասավորման միջոցով փոխել երթևեկության գոտին և թունելով երթևեկել դեպի Սարալանջի պողոտա: Աբովյան փողոցից դեպի Սարալանջի պողոտա առաջարկվում է երթևեկել Կորյունի և Հերացու փողոցներով: