Եվրամիության անդամ երեք երկրներ՝ Սոլվակիան, Լյուքսեմբուրգն ու Մալթան խորհրդակցություններ անցկացնելու նպատակով Մոսկվայից հետ են կանչում իրենց դեսպաններին: Այս մասին հայտնում է Ռիա Նովոստի-ն։

Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լաչակը հայտարարել է, որ դա պայմանավորված է Լոնդոնի՝ Ռուսաստանին ուղղված մեղադրանքներով:

Հիշեցնենք, որ ԵՄ 16 երկիր, դրանց թվում են նաև Կանադան, ԱՄՆ, Նորվեգիան, Ուկրաինան, հայտարարել են իրենց երկրների ռուս դիվանագետների արտաքսման մասին: Այս հակառուսական տրամադրությունը կապված է Մեծ Բրիտանիայի Սոլսբերի քաղաքում ՌԴ նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր՝ Յուլիայի թունավորման հետ, որում մեղադրվում է Ռուսաստանի կառավարությունը: