Նյու Յորքի ավտոսրահում առաջին անգամ ցուցադրվել է Audi-ի 5 դռնանի RS5-Sportback-ը, հիացնելով այս տեսակի սիրահարներին: Հինգերորդ շարքի մեքենաների գծում առաջին անգամ է նման փոփոխություն ներկայացվել:

RS5 Sportback-ի հիմնական տարբերակում ներառված են 19 դյույմանոց անիվները, մեկ դյույմով ավել անիվը հավելավճարով է հնարավոր: Audi RS5 Sportback-ը հագեցած է նաև սպորտային նստատեղերով և ղեկով, ծնկների համար կաշվից բարձիկներով, կարմիր շեշտադրումներով անվտանգության գոտիներով և շարքի ապրանքանշանով գորգերով:

Ընկերությունը հույս է հայտնում, որ դեռ կշարունակի զարմացնել։