ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից տեղեկացնում են, որ այսօր՝ մարտի 29-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին քարեր են թափվել, որոնք էլ իրենց հերթին խոչընդոտ են հանդիսանում ազատ երթևեկի համար։

Քարաթափման մեծ վտանգի պատճառով ամբողջությամբ փակվել է ավտոճանապարհը տրանսպորտային բոլոր միջոցների համար: Նախարարությունից հույս են հայտնում, որ վաղը ճանապարհը կիսով չափ կբացվի, եթե իհարկե քարաթափման գործընթացը այլևս չշարունակվի։