Ֆրանսիացի կիսապաշտպան Հաթեմ Բեն Արֆան հեռանում է Փարիզի ՊՍԺ-ից։

Այս մասին հայտնել է 31-ամյա ֆուտբոլիստը ինստագրամի իր անձնական էջում, նշելով, որ կպահպանի լավ հիշողություններ։

Պետք է նշել, որ 2016թ․-ի ամռանը Բեն Արֆան ազատ գործակալի կարգավիճակով հեռացել էր ֆրանսիական «Նիցայից» և տեղափոխվել էր ՊՍԺ, որի կազմում անցկացրել է 33 հանդիպում և խփել 4 գոլ։ Եվ անցկացնելով հիանալի մրցաշրջաններ, նա լքում է թիմը, բայց դեռ պարզ չէ կտեղափոխվի մեկ այլ թիմ, թե՝ ոչ։