Վատիկանում Գրիգոր Նարեկացու 2 մետրանոց բրոնզե արձան է տեղադրվելու, որի բացումը տեղի է կունենա ապրիլի 5-ին։ Բացման արարողությանը ներկա է լինելու կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդ Հռոմի Ֆրանցիսկոս պապը: Այս մասին հայտնել է Իտալական հեղինակավոր La Stampa պարբերականը:

Բացմանը մասնակցելու նպատակով Վատիկան կժամանի ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը։ Հռոմի պապը կընդունի նախագահին, ինչպես նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին:

Պետք է հատկապես նշել, որ Նարեկացու արձանի հեղինակը Դավիթ Երևանցին է:

Վատիկանի սրտում Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանի տեղադրումը Նախագահ Սարգսյանի ցանկությունն է եղել, որի մասին նա բարձրաձայնել էր 2016թ․-ի հունիսին, երբ Ֆրանցիսկոս պապը ժամանել էր Հայաստան՝ «առաջին քրիստոնյա երկիր»: Այցի ժամանակ Հայաստանի ղեկավարը Հռոմի պապին էր նվիրել Նարեկացու արձանի մանրակերտը՝ ի նշան երախտագիտության այն բանի, որ 2015 թ․-ին Գրիգոր Նարեկացուն շնորհվել էր Տիեզերական եկեղեցու վարդապետի կոչում: