Արմավիրի մարզի Փարաքար համայնքի հիմնական դպրոցի շենքը, հարակից կառույցները և սպասարկող տարածքը, որը գտնվում է Պետական գույքի կառավարման վարչության հաշվեկշռում, տրամադրվել է գյուղին տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն կառուցելու համար։ Որոշման նախագիծը ընդունվել է կառավարության մարտի 29-ի նիստում։

Շենքը զբաղեցնում է 968.2 քառակուսի մետր տարածք, որից 87,8 քառակուսի մետրը կաթսայատուն է, 20.2 քառակուսի մետրը պահեստ է, 0.43 քառակուսի մետրն էլ սպասարկող տարածքներն են զբաղեցնելու, որոնց ընդհանուր արժեքը գնահատվել է 41.5 մլն դրամ։

«Փարաքար համայնքը պարտավորվում է 3 տարում իրականացնել 50 մլն դրամի ներդրում հետևյալ համամասնությամբ. 2018-ին՝ 25 մլն դրամ, 2019-ին՝ 15 մլն, իսկ 2020-ին՝ 10 մլն դրամ»,-նշել է Արման Սահակյանը, ով ներկայացրել էր նախագիծը Կառավարության քննարկմանը։