ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն»-ից տեղեկանում ենք, որ անցած մեկ շաբաթվա ընթացքում գրանցվել է սեյսմիկ 20 իրադարձություն։ Հատուկ ծառայությունը որոշել է օջախի հիմնական պարամետրերը: Տեղի ունեցած սեյսմիկ իրադարձություններից ութը գրանցվել են Հայաստանում, երեքը` Արցախում:

Մարտի 24-ին և 27-ին 1,3 մագնիտուդով երկրաշարժեր են գրանցվել Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի մատույցներում: Մարտի 24-26-ը՝ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի մատույցներում գրանցվել է թույլ երկրաշարժերի փունջ։ Մարտի 24-ին՝ մագնիտուդը՝ 1, մարտի 26-ին՝ երեք երկրաշարժ՝ մագնիտուդը՝ 0,7-1,3: Մարտի 26-ին երկրաշարժեր են գրանցվել Շիրակի Աշոցք գյուղի և Գեղարքունիքի Գավառ քաղաքի մատույցներում՝ մագնիտուդը՝ 1,2-2: Մարտի 25-ին երեք երկրաշարժ է գրանցվել Արցախի Քարվաճառ քաղաքի մատույցներում՝ մագնիտուդը՝ 1,3-2,1: Տարածաշրջանում գրանցվել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 9 երկրաշարժ: Մարտի 22-ին Վրաստանի Գորի քաղաքի և Թուրքիայի Վան մատույցներում, մարտի 23-ին Իրանի Մարանդ քաղաքի և Վրաստանի Քվարելի քաղաքի մատույցներում, մարտի 26-ին Վրաստանի Դմանիսի քաղաքի մատույցներում և այլն:

Երկրաշարժերի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան: