Լոնդոնի «Արսենալի» ֆրանսիացի երիտասարդ հարձակվող Ալեքսանդր Լակազեթը վերականգնվել է ծնկի վնասվածքից հետո և կարող է վերադառնալ խաղերին։ Հիշեցնենք, որ այն ստացել էր փետրվարին։ 26-ամյա ֆուտբոլիստը կխաղա «Սթոք Սիթիի» դեմ Պրեմյեր լիգայի 32-րդ տուրի խաղում, որը կկայանա ապրիլի 1-ին։ Լակազեթը նաև պատրաստ կլինի Մոսկվայի ԲԿՄԱ-ի դեմ Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի առաջին հանդիպմանը, որը տեղի կունենա ապրիլի 5-ին Լոնդոնում։

Հիշեցնենք, որ 53 միլիոն եվրոյով «Արսենալ» տեղափոխված Լակազեթը լոնդոնյան ակումբի կազմում անցկացրել է 29 հանդիպում և դարձել 9 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ։