Մարտի 28-ին Գերմանիայի Համբուրգ քաղաքի «Elbphilharmonie» համերգասրահում բացվել է «Աշխարհի դասականները. Կովկաս-Հայաստան» համերգաշարը, որը կշարունակվի մինչև ապրիլի 3-ը: Այն կազմակերպվել է Գերմանիայում ՀՀ դեսպանության, ՀՀ մշակույթի նախարարության և «Լույս» հիմնադրամի աջակցությամբ

Աշխարհահռչակ ֆիլհարմոնիայում առաջին անգամ հայ երաժիշտները կներկայացնեն հայկական մշակույթը: Բացմանը համերգով հանդես է եկել Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, և մենակատար Նարեկ Հախնազարյանը: Կայացել են նաև Էդվարդ Հայրապետյանի «Թավջութակի չորրորդ կոնցերտի» պրեմիերան: Համերգաշարի շրջանակներում մենահամերգներով հանդես կգան դաշնակահարներ Տիգրան Համասյանը և Լիլիթ Գրիգորյանը, «Գյուրջիև» անսամբլը, ինչպես նաև հեղինակավոր «Գեղարդ» երգչախումբը: