Ռուսաստանը, ԱՄՆ-ի անբարյացակամ գործողություններին ի պատասխան, փակում է Սանկտ Պետերբուրգում ԱՄՆ-ի գլխավոր հյուպատոսությունը և արտաքսում 60 ամերիկացի դիվանագետի: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Այս բոլոր հաջորդական գործողություններն արվում են որպես «Սկրիպալի գործի» հետևանք։ Տեղեկատվությունը փոխանցել է Ռիա Նովոստի-ն։

Հիշեցնենք, որ այսօր բրիտանական կողմը հայտնել է ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի դստեր՝ Յուլիայի առողջական վիճակի կարգավորման մասին: Սկրիպալներն անհայտ տեսակի նյարդային կաթված առաջացնող նյութով թունավորվել էին մարտի 4-ին:

Նախարարը շեշտել է, որ Մոսկվան առնչություն չունի Սկրիպալի շուրջ ստեղծված իրավիճակի հետ: