Մարտի 30-ի ցերեկը կեսօրից հետո հանրապետության ողջ տարածքում սպասվում են առատ տեղումներ, ամպրոպ, ամպրոպների ժամանակ` քամու ուժգնացում։ Անձրևները հատկապես առատ կլինեն Շիրակում, Լոռիում, Տավուշում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արարատում և Երևանում։

Մարտի 30-31-ը հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի զգալի մեծացում։ Արփա և Աղստև գետերի ավազաններում հնարավոր են ջրի անբարենպաստ ելքեր:

Հանրապետության տարածքում մարտի 30-ի ցերեկը, 31-ի գիշերը, ապրիլի 3-ի երեկոյան և 4-ի գիշերը ողջ հանրապետությունում, մարտի 31-ի ցերեկը, ապրիլի 4-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև և ամպրոպ: Ապրիլի 1-2-ը, 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանը մարտի 30-ի ցերեկը, 31-ի գիշերը կնվազի 5-6 աստիճանով, ապրիլի 2-4-ը նույնքան կբարձրանա: