Լևոն Արոնյանը մեկնարկում է գերմանական Բադեն-Բադեն քաղաքում կայանալիք «GRENKE Chess Classic» մրցաշարում: «GRENKE Chess Classic» մրցաշարը մեկնարկելու է մարտի 31-ին և կավարտվի ապրիլի 9-ին:

Լևոն Արոնյանի մրցակիցն առաջին տուրում կլինի Գերմանիան ներկայացնող Գեորգ Մայերը: Մյուս զույգերն են. Ֆաբիանու Կարուանա-Մագնուս Կարլսեն, Մաթիաս Բլյուբաում-Նիկիտա Վիտյուգով, Արկադի Նայդիչ-Մաքսիմ Վաշյե-Լագրավ, Հաու Յիֆան-Վիշվանաթան Անանդ:

Անցյալ տարի Արոնյանն մրցաշարի հաղթող էր դարձել՝ 7 հնարավորից վաստակելով 5.5 միավոր։