Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհն այսօր՝ ժամը 18:30-ի դրությամբ, բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը։

Այսօր ավելի վաղ Հայաստանի արտգործնախարարությունը տեղեկացրել էր, որ Լարսը փակ է. ռուսական կողմում կուտակված է 49 մարդատար, 73 բեռնատար մեքենա, և առկա է ձնահյուսի վտանգ։

Ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար դեռ փակ է։