Հնդկաստանի՝ Թաջ Մահալ այցելությունները կսահմանափակվեն: Պատասխանատուները նախատեսում են դնել ժամային սահմանափակում Թաջ Մահալի տարածքում լինելու համար՝ առավելագույնը 3 ժամ: Սահմանափակման նպատակը գերծանրաբեռնվածությունից խուսափելն է:

Հսկայական սպիտակ մարմարե դամբարանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում է։ Հանգստյան օրերին յուրաքանչյուր օր ունենում է 50 հազար այցելու: Օր օրի այցելուների թիվն աճում է, զբոսաշրջիկների հոսքի կարգավորումը թույլ կտա խուսափել անցանկալի միջադեպերից: Թաջ Մահալի տարածքում գտնվելու ժամանակահատվածը սահմանափակելու որոշումն ուժի մեջ կմտնի ապրիլի 1-ից, այն կվերաբերի թե տեղական, թե միջազգային զբոսաշրջիկներին: