Audi ընկերությունը Q5 քրոսովերի «երկարացված» տարբերակն է ներկայացրել: Հիմնական մոդելից նորույթը տարբերվում է 88 մմ-ով մեծացված անիվային հենքով:

Audi Q5 L-ի երկարությունը 4765 մմ է, լայնությունը` 1893 մմ, բարձրությունը` 1659 մմ: Անիվների հենքը կազմում է 2908 մմ: Այս ցուցանիշով երկարացված «Կու-հինգերորդը» գրեթե հավասարվել է A6 սեդանին` երկու մոդելների առանցքների միջև հեռավորության տարբերությունը ընդամենը 16 միլիմետր է: Շարժիչները բաղկացած են երկու լիտր ծավալով «տուրբո-քառյակներից»` 190-ից մինչև 252 ձիաուժ հզորությամբ: Այն ուղղակի ցնցել է չինական շուկան։