Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթում հանձնաժողովը հաղթող է ճանաչել Գագիկ Ռոստոմյանին: Մրցույթին մասնակցելու հայտ էր ներկայացրել երկու թեկնածու: Այս մասին հայտնում են Մշակույթի նախարարությունից:

Գագիկ Ռոստոմյանը ծնվել է 1955թ․-ին, Երևանում: Ավարտել է Հովհաննես Թումանյանի անվան թիվ 32 դպրոցը: 1989-1994 թթ. սովորել է Սանկտ Պետերբուրգի թատերական արվեստի ակադեմիայում: Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական, ապա Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոններում աշխատել է որպես դերասան: 1992թ․-ի սեպտեմբերից մինչև 1995թ․-ի հուլիսը, ապա 1998թ․-ի սեպտեմբերից մինչև 1999թ․-ի ապրիլը համատեղության կարգով եղել է Տիկնիկային թատրոնի փոխտնօրենը: Աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում, Հանրային ռադիոյում, ունի հեռուստատեսային և մանկավարժական աշխատանքի հարուստ փորձ: 2007թ․-ին Գագիկ Ռոստոմյանին շնորհվել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչում, 2015-ին արժանացել է Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործչի կոչմանը: