Հնդկաստանում ընթանում է Միասնության արձանի շինարարությունը, որի ավարտից հետո կհամարվի աշխարհի ամենաբարձր հուշարձանը: Շինարարությունը կատարվում է Սադխու Բեթ կղզում՝ արևմտյան Գուջարաթ նահանգում: Աշխատանքները սկսվել են 3 տարի առաջ և նախատեսվում է ավարտել մինչև այս տարվա վերջ։

Արձանը նվիրված է Սարդար Պատելին՝ Հնդկաստանի Սահմանադրության հեղինակներից մեկին, քաղաքական գործչին, ով զբաղեցրել է փոխվարչապետի պաշտոնը:

Արձանի բարձրությունը 182 մետր կլինի, որը համարյա երկու անգամ ավելի է ԱՄՆ-ի Ազատության արձանից: Արձանի դիզայնով զբաղվել է Մայքլ Գրեյվի ճարտարապետության ստուդիան: Նախագիծը բացի արձանից նախատեում է նաև հյուրանոցի, հիշատակի այգու և զբոսաշրջային կենտրոնի կառուցում: