Մեքսիկայի Սակատեկաս նահանգի իշխանությունները մարդկային մնացորդներով մի քանի գաղտնի գերեզմանոցների հայտնաբերման մասին են հայտարարել։ Փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Սակատեկաս նահանգի դատախազության տվյալներով՝ գտնվել է 8 գերեզման, որտեղից հանվել են 13 մարդու մնացորդներ, այդ թվում մի քանի կանանց: Փորձագետները թաղված մարդկանց տարիքը 15-ից 60 տարեկան են գնահատել: Դիակների վիճակն այնպիսին է, որ առանց հատուկ ուսումնասիրությունների դժվար է իրականացնել նույնականացման ընթացակարգ:

Մեքսիկայում նման սարսափելի գտածոները հազվադեպ չեն։ Նախկինում այդպիսի գաղտնի դամբարաններ էին գտնվել Գերերո, Վերակրուս, Մորելոս նահանգներում: Սովորաբար, հանցագործներն այդպես թաքցնում են թմրամիջոցների մաֆիայի պատերազմներում սպանվածների մարմիները: