Buhtrap կոչվող տրոյա ծրագրի միջոցով մի շարք ռուսական ԶԼՄ-ների վրա կիբերհարձակումներ են իրականացվել: Այս մասին հայտարարել են «Կասպերսկի լաբորատորիա»-ի աշխատակիցները։ Փոխանցում է Ռիա Նովոստի-ն։

Հանցագործները հարձակում են իրականացրել մի քանի հարյուր լրատվական կայքերի վրա: Անունները դեռ չեն հրապարակվում: Առավել շատ տուժել են ռուսական կայքերը, բայց կան նաև հարձակման ենթարկված ղազախական ու ուկրաինական ռեսուրսներ: Նախնական տեղեկություններով, չարագործները նպատակ են ունեցել կիբերհարձակման միջոցով իրավաբանական անձանց հաշիվներից գումարներ կորզել և մուտք գործել ֆինանսական բաժնի աշխատակիցների համակարգիչներ: