Հանրապետության տարածքում ապրիլի 3-ի երեկոյան և 4-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ: Ապրիլի 1-2-ը, 3-ի գիշերը, 4-ի ցերեկը, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանը ապրիլի 2-4-ը կբարձրանա 5-6 աստիճանով:

Երևան քաղաքում ապրիլի 1-2-ը, 3-ի գիշերը, 4-ի ցերեկը, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 3-ի երեկոյան և 4-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ:

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը մարտի 31-ին բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: